Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հեռացված գրառում

Հեռացված գրառում
03.01.2025 | 18:01

Ֆեյսբուքյան ընկերներից մեկի էջում տեսնելով Հայկ Կոջորյանի ելույթը պատերազմի և խաղաղության հերոսների մասին, նյութի տակ մի մեկնաբանություն գրեցի, սակայն, զարմանալիորեն, ՖԲ-ն անմիջապես հայտնեց, որ էջի տերը հեռացրեց իմ մեկնաբանությունը:

Չցանկանալով պարզաբանել պատճառը, հարմար գտա իմ խոսքը տեղադրել իմ էջում: Ահա իմ խոսքը.

«Պատերազմն ունենում է ոչ միայն հերոսներ, այլ, երբեմն, նաև դավաճաններ: Մեր վերջին պատերազմներում մեր պարտությունները դրանց արած-չարածով կարելի է բացատրել: Կարելի է վստահաբար ասել, որ խաղաղությունն էլ կարող է ունենալ ինչպես հերոսներ, այնպես էլ` դավաճաններ: ՈՒրիշ ինչպե՞ս կարելի է անվանել խաղաղության ապահովումը Հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելով»:

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 4610

Մեկնաբանություններ